ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության պատճառով էներգակիրների և բենզինի գները կբարձրանան։ Ներկայում ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինը կազմում է 4.1 դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ այն 3.1 դոլար էր։
Թրամփը նշել է, որ ամերիկացիները չպետք է ակնկալեն վառելիքի գների արագ նվազում, քանի որ Իրանի դեմ շարունակվող ռազմական գործողությունները կպահպանեն բենզինի գները բարձր մակարդակի վրա։
WABC ռադիոկայանի եթերում նա հայտարարել է, որ հակամարտության ընթացքն իրեն բավարարում է, և նշել, որ «ամեն ինչ շատ լավ է ընթանում, սակայն մամուլը չի սիրում այդ մասին խոսել»։
Նա նաև ընդգծել է, որ քաղաքացիները հասկանում են իշխանությունների գործողությունների տրամաբանությունը, քանի որ գլխավոր նպատակը Թեհրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն թույլ չտալն է։
Թրամփը նշել է, որ ներկայիս իրավիճակն ազդում է շարքային սպառողների ֆինանսական վիճակի վրա, և ասել է, որ էներգիայի գները որոշ չափով ավելի բարձր կլինեն, քան նախկինում։
Նա վստահություն է հայտնել, որ ԱՄՆ զինված ուժերը վերահսկում են Հորմուզի նեղուցը, ինչը կարևոր գործոն է։
Վիճակագրական տվյալները հաստատում են, որ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի միջին գինը ներկայում 4.1 դոլար է, իսկ մեկ տարի առաջ այն 3.1 դոլար էր։
Աղբյուր՝ b24.am
