ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն վերահսկողություն է ստանձնում Վենեսուելայի նավթային պաշարների մոտ մեկ հինգերորդի նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
Թրամփը համաձայնագրի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել, սակայն նշել է, որ ԱՄՆ-ն մասնավոր բիզնեսի հետ համագործակցության միջոցով ստացել է Վենեսուելայի՝ ավելի քան 65 միլիարդ բարել կազմող ապացուցված նավթային պաշարների մեծամասնության վերահսկողությունը:
Վենեսուելայի առաջնորդը ողջունել է համաձայնագիրը, նշելով, որ այն կնպաստի երկրի տնտեսության և պետական եկամուտների աճին:
Վենեսուելան ունի աշխարհում նավթի ամենամեծ ապացուցված պաշարները, սակայն ներկայումս արդյունահանում է օրական ընդամենը մոտ 1,25 միլիոն բարել:
Աղբյուր՝ www.azatutyun.am
