Bankomat

Թրամփ-Ալիև հեռախոսազրույց. TRIPP նախագծի աշխատանքները Հայաստանում կմեկնարկեն

Լուրեր | 2026/08/09 12:01

Թրամփ-Ալիև հեռախոսազրույց. TRIPP նախագծի աշխատանքները Հայաստանում կմեկնարկեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են TRIPP նախագծի կարևորությունը

Այսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում նրանք գոհունակություն են հայտնել Վաշինգտոնի գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ։

Ընդգծվել է, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրված Համատեղ հռչակագիրը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը վերջ են դրել տարածաշրջանում հակամարտությանը և հաստատել խաղաղություն։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության, նշվել է, որ անցած տարվա ընթացքում տարածաշրջանում պահպանվել են խաղաղությունն ու կայունությունը, և տեղի չեն ունեցել միջադեպեր, որոնք կարող էին խաթարել տարածաշրջանային խաղաղությունը։ Դրական զարգացումներ են գնահատվել ադրբեջանական նավթամթերքի արտահանումը Հայաստան, ապրանքների տարանցումը Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրային կապերի հաստատումը։

Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է TRIPP նախագծի կարևորությունը տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից և նշվել է, որ Ադրբեջանում տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները մոտենում են ավարտին։ ԿՈղմերը հույս են հայտնել, որ Հայաստանում TRIPP նախագծի շրջանակում աշխատանքները շուտով կմեկնարկեն։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ