Bankomat

Թոշակների բարձրացումը և ֆինանսավորման աղբյուրները

Լուրեր | 2026/08/20 21:00

Թոշակների բարձրացումը և ֆինանսավորման աղբյուրները

Մանուկյանը խոսում է թոշակների բարձրացման մասին

«Երբ քննարկվում էր դեկտեմբեր ամսին 2026 թվականի բյուջեի նախագիծը, այնտեղ նախատեսված չէր, որ պետք է բարձրացվեն կենսաթոշակները։ Ավելին, երբ վարչապետին հարց էր տրվում՝ կբարձրացվի՞, թե՝ ոչ, և՛ վարչապետը, և՛ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ասում էին, որ դա հնարավոր չէ, պետական բյուջեն չունի այդքան միջոցներ։ Երբ գալիս է արդեն նախընտրական շրջանը, հայտարարված ընտրությունների օրը, ընտրություններից 3 ամիս առաջ կառավարությունը, անհասկանալի կերպով, չմատնանշելով այն աղբյուրները, որոնք ավելացել են բյուջեում, չգալով Ազգային ժողով, չստանալով Ազգային ժողովի համաձայնությունը, մոտավորապես 80 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս պարունակող որոշում է կայացնում և բարձրացնում թոշակները։ Այն վերաբերվում է ընտրական իրավունք ունեցող մոտավորապես 600 000 քաղաքացու, որոնց թոշակը 10 000 դրամի չափով ավելացել է»,- ԱԺ-ում ասաց Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ հարց ուղղելով իրենց խմբակցության կողմից «Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Լիանա Մանուկյանին։

«Ուզում եմ իմանալ՝ «Բյուջետային համակարգի մասին» օրենքի տրամաբանության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի տրամաբանության ներքո, ինչպես նաև պետական բյուջեի նախագծի մշակման, ընդունման, դրանում փոփոխությունների տրամաբանության ներքո ինչպե՞ս կգնահատեք նախընտրական կաշառքի որակում ստացած այդ գործընթացը»։

Ի պատասխան Մանուկյանն ասաց․ «Թոշակների բարձրացմանը վերաբերում են դրական։ Կողմ են, որպեսզի բարձրացվեն մեր տատիկների և պապիկների թոշակները, բայց, քանի որ դա իրենց 2021 թվականի նախընտրական ծրագրի մաս էր, այո, մենք կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ընթացքում չէր բարձրացվում, որ նախընտրական շրջանում բարձրացվի՝ ինչ-որ դիվիդենտներ ստանալու նպատակով։ Ինչ վերաբերում է բյուջեի մեջ մեծ ծախսային հոդված ավելացնելուն, ես, որպես տարիներ շարունակ բյուջե պլանավորած մարդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում այդպիսի մեծ ծախսային հոդվածները նախապես չպլանավորելով՝ հետո ո՞նց են արել։ Կարծում եմ՝ այս հանձնաժողովում աշխատանքը մեզ թույլ կտա հասկանալ՝ ինչ աղբյուրներից են ֆինանսավորել»։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ