Bankomat

Թոշակառուների դժգոհությունները թանկացումներից

Լուրեր | 2026/08/11 06:01

Թոշակառուների դժգոհությունները թանկացումներից

Հարցում, որը ցույց է տալիս թոշակառուների դժգոհությունները

ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը մշտապես շեշտում էր, որ թոշակները բարձրացել են, բայց և երբեմն կես խոսքով արձանագրում, որ թանկացումներ էլ են լինելու։ Ինչպես է հասարակությունը, հատկապես թոշակառուները արձագանքում թանկացումներին։ Խնդիրը պարզելու համար Panorama.am-ը հարցում անցկացրեց քաղաքացիների շրջանում;

  • Գժային վիճակում ենք, ես 85 տարի ապրում եմ Երևանում և այսպիսի գներ չեմ տեսել։ Ցնցող գներ են։ Երևի ժամանակներն են փոխվել, բայց դե այդքան չի կարելի փոխվել։
  • Բարձրացված թոշակները դեղերիս չի հերիքում։ Չեմ գնում պոլիկլինիկա, որովհետև այդ անվճարը չեմ ընդունում, որ բարդություններ չլինեն։ Թող դեղերը էժանացնեն, ոչ թե թոշակը բարձրացնեն։
  • Ոչ թե թոշակ է բարձրացրել, այլ շատ շատերին է սատկացրել։ էնտեղից տալիս է այստեղից հանում, մի գրպանում դնում է մյուսից հանում։
  • Թանկացել է, ամեն ինչ էլ թանկացել է։ Մենք այստեղ ապրանք չունենք, սաղ դրսից է գալիս; Թոշակ են բարձրացրել, յոլա ենք գնում։
  • Արքայական փափուկ կյանքը կոշտացնում է մարդու հոգին, այ այդպես են վերաբերվում ժողովրդին։
  • Շատ թանկ է, մենք թոշակառուներս չենք կարա գնանք ինչ-որ մի տեղ մտնենք բան առնենք։ Փոքր խնձորը 500 դրամ է, ես դա չեմ կարա առնեմ, ուտեմ։ Ես էլ գնում եմ, որտեղ էժան են տալիս, հավատարիմ մարդկանց համար, առնում բերում ուտում եմ։

Հարցումն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ