Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը պետք է ծրագրեր մշակի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու համար:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց Իրանի նկատմամբ երբևէ կիրառված ամենակոշտ պատժամիջոցների մասին:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ կկիրառի «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները», միաժամանակ ակնարկելով, որ տնտեսական ճնշումն ուժեղացնելու ծրագրերը նշանակում են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի լայնածավալ ռազմական հարձակումները մոտ ապագայում, ամենայն հավանականությամբ, չեն վերսկսվի:
«Սա լինելու է համաշխարհային պատմության մեջ երբևէ իրականացված ամենամեծ համակարգված տնտեսական մեկուսացումը», - ասել է Բեսենթը:
Աղբյուր՝ www.azatutyun.am
