Թավրիզ-Երևան կանոնավոր թռիչքները նախատեսված են վերսկսվելու օգոստոսի 20-ից, հայտնում է Sputnik Հայաստան՝ հղում անելով Իրանի ռադիոին:
Թռիչքները կվերսկսվեն երկու տարվա ընդմիջումից հետո:
«Թռիչքները կիրականացնի Pouya ավիաընկերությունը Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայանից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի», - հաղորդել է ռադիոն:
Առաջին թռիչքը նախատեսված է հինգշաբթի օրը՝ ժամը 09:00-ին, Թավրիզից դեպի Երևան:
Աղբյուր՝ www.pan.am
