Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Տաթև Ասլանյանը նշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ: Նա ստացել է բարձրագույն կրթություն Ռոտերդամի Էրազմուս համալսարանում (Նիդեռլանդներ): 2025-2026 թվականներին Տաթև Ասլանյանը եղել է SeleneX ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն (CEO) և արհեստական բանականության գլխավոր ճարտարապետ (Chief AI Architect), որը մասնագիտանում է առողջապահության (HealthTech/BioTech) ոլորտում:
SeleneX-ը հիմնված է արհեստական բանականության վրա և աշխատում է ձվարանների քաղցկեղի վաղ ախտորոշման, անհատականացված բուժման և բուժումից հետո խնամքի ուղղությամբ: Տաթև Ասլանյանը ղեկավարում է միջազգային թիմ, որը բաղկացած է 12-ից ավելի ինժեներներից և 17 թեկնածուական գիտությունների դոկտորներից (PhD), այդ թվում՝ առաջատար օնկոլոգներից, ռադիոլոգներից և կլինիկական բժշկության մասնագետներից:
2023-2026 թվականներին նա եղել է LunarTech ընկերության համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն (CEO), որտեղ կրթական ծրագրերը ընդգրկում են ավելի քան 50,000 ուսանողների 144 երկրներում:
Աղբյուր՝ finport.am
