Bankomat

«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Լուրեր | 2026/08/28 09:02

«Թալինի լիմոնադ»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնաբերել է խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները ստուգում են իրականացրել Արագածոտնի մարզի Թալին քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող «Թալինի լիմոնադ» ապրանքանիշի լիմոնադի արտադրամասում։

Ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասում չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկման և ընթացիկ վերանորոգման, արտադրական տարածքների մաքրման, լվացման ու ախտահանման, ինչպես նաև միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքներ։

Խախտումներ են արձանագրվել նաև արտադրական տարածքների կառուցվածքային և հիգիենիկ վիճակի մասով։ Մասնավորապես, հատակների և պատերի մակերեսները չեն համապատասխանել լվացման և ախտահանման համար սահմանված պահանջներին, առաստաղը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և մասնիկների թափվելու կանխարգելումը, իսկ դռները չեն համապատասխանել սահմանված հիգիենիկ չափանիշներին։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների, գույքի, գործիքների, պարագաների և բեռնարկղերի մասով ևս արձանագրվել են պահանջների խախտումներ․ չեն իրականացվել դրանց պատշաճ մաքրման, լվացման և ախտահանման աշխատանքները, իսկ օգտագործվող որոշ նյութեր և սարքավորումներ չեն համապատասխանել հիգիենիկ պահանջներին։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ