Bankomat

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթին

Լուրեր | 2026/08/20 04:00

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթին

Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը հաստատել է նոր միջոցառումներ

Շվեյցարիայի իշխանությունները ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը:

«Դաշնային խորհուրդը օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում:

Նոր միջոցառումներն, ըստ հաղորդագրության, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կվերաբերեն էներգետիկ, առևտրային ու ֆինանսական ոլորտներին:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ