Bankomat

Subway-ը դիտարկում է Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունը

Լուրեր | 2026/08/10 03:01

Subway-ը դիտարկում է Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունը

Subway-ը նախատեսում է բացել 60-ից ավելի մասնաճյուղեր Հայաստանում

Միջազգային սննդի ցանց Subway-ը դիտարկում է Հայաստանի շուկա մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի տնտեսական նախարարության մամուլի ծառայությունը՝ հղում անելով նախարար Գևորգ Պապոյանի և Subway-ի տարածաշրջանային տնօրեն Էֆե Չելիկի ու հայ ներդրող Լևոն Այրապետյանի միջև կայացած հանդիպման արդյունքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Subway-ի մուտքը Հայաստանի շուկա և երկրում 60-ից ավելի մասնաճյուղերի բացումը: Յուրաքանչյուր մասնաճյուղի ներդրումը կկազմի 150,000-ից 300,000 դոլար:

Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ նախագծի իրականացումը կարող է նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը, միջազգային ֆրանչայզինգի մշակույթի զարգացմանը, տեղական մատակարարների ներգրավմանը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում միջազգային ստանդարտների ներդրմանը:

Subway-ը հիմնադրվել է 1965 թվականին ԱՄՆ-ում և ներկայումս ունի ավելի քան 37,000 ռեստորան շուրջ 100 երկրներում:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ