Bankomat

Stellantis-ը Փարիզի ավտոսրահում կցուցադրի ավելի քան 60 նոր մոդել և կոնցեպտ

Լուրեր|2026/09/17 18:42
Stellantis-ը Փարիզի ավտոսրահում կցուցադրի ավելի քան 60 նոր մոդել և կոնցեպտ

Ավտոարտադրողը Փարիզում կունենա 5,340 քմ տաղավար և կներկայացնի 9 կոնցեպտ։

Stellantis-ը Փարիզի ավտոսրահում կներկայացնի ավելի քան 60 նորույթ

Stellantis-ը հայտարարել է, որ Փարիզի ավտոսրահում կունենա ցուցահանդեսի ամենամեծ տաղավարը՝ 5,340 քմ մակերեսով։ Ընկերությունը նախատեսում է ներկայացնել ավելի քան 60 նոր ավտոմեքենա և 9 կոնցեպտ, որոնցից մի մասի մասին արդեն հայտարարվել է։

Միջոցառման կարևոր մեկնարկներից մեկը կլինի նոր DS N°7-ի առևտրային մեկնարկը։ Մոդելը կցուցադրվի հիբրիդային և էլեկտրական տարբերակներով, իսկ էլեկտրական տարբերակի ընթացքի պաշարը կհասնի մինչև 740 կմ։ Փարիզում նախատեսված է նաև Fiat Grizzly-ի և Grizzly Fastback-ի առաջին հրապարակային ցուցադրությունը։

Lancia-ն կներկայացնի նոր Gamma-ն, որի դեբյուտը նախկինում կայացել էր Թուրինի վերջին ավտոսրահում։ Stellantis-ը Փարիզ կբերի նաև Leapmotor-ի մի շարք մոդելներ, այդ թվում՝ B03 կոմպակտ էլեկտրամեքենան և D19 ընտանեկան քրոսովերը։

Opel-ը ցուցահանդեսում շեշտը կդնի GSE սպորտային ուղղության զարգացման վրա։ Բրենդը կցուցադրի GSE 27FE Formula E բոլիդը, Corsa GSE հեչբեքը և ևս մեկ կոնցեպտ։

Alfa Romeo-ն Փարիզ կբերի մի քանի մոդել, որոնք արդեն վաճառվում են եվրոպական շուկայում։ Citroen-ը կներկայացնի իր թարմացված մոդելային շարքը, իսկ Peugeot-ը կցուցադրի մի քանի կոնցեպտ, այդ թվում՝ Hypersquare և Polygon, ինչպես նաև բարձր արտադրողականությամբ մեքենաներ։ Peugeot-ի տաղավարում կներկայացվի նաև նոր E-208 GTi-ն։

Ռեգո Ինշուրանս

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ