ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի։ /ԱՌԿԱ/ Միջազգային վարկանիշային գործակալություն S&P Global Ratings-ը հաստատել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ և կարճաժամկետ պետական վարկանիշները «BB-/B» մակարդակում, պահպանելով դրական կանխատեսումը, հայտնում է երկրի ֆինանսների նախարարությունը:
Վարկանիշը պահպանելու հիմնական գործոններից են Հայաստանի տնտեսության կայուն և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականությունը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները և պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը:
Դրական կանխատեսումը պայմանավորված է Հայաստանի արտաքին կայունության հետագա ամրապնդման հնարավորությամբ, հատկապես տարածաշրջանային հարաբերությունների նորմալացման ուղղությամբ արձանագրված առաջընթացով:
Աղբյուր՝ armbanks.am
