Bankomat

SK Hynix-ը 720 մլրդ դոլար կներդնի հիշողության արտադրության խոշորագույն գործարանների ցանցի ստեղծման համար

Լուրեր | 2026/08/14 08:37

SK Hynix-ը 720 մլրդ դոլար կներդնի հիշողության արտադրության խոշորագույն գործարանների ցանցի ստեղծման համար

Հարավկորեական ընկերությունը նախատեսում է մեծացնել արտադրական հզորությունները

Հարավկորեական SK Hynix ընկերությունը 720 մլրդ դոլար կներդնի արհեստական բանականության համար նախատեսված համակարգչային հիշողության արտադրության աշխարհի խոշորագույն գործարանների ցանցի ստեղծման համար: Այս մասին հայտնում է CNBC-ն:

Վերջին մեկ տարվա ընթացքում SK Hynix-ի շուկայական կապիտալիզացիան ավելի քան հինգ անգամ աճել է և գերազանցել 1 տրլն դոլարը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին: Առաջին եռամսյակում ընկերությունը զբաղեցրել է բարձր թողունակությամբ հիշողության շուկայի 58%-ը՝ առաջ անցնելով Samsung-ից և ամերիկյան Micron-ից, որոնց բաժինը կազմել է 21-ական տոկոս:

Նախագիծը ֆինանսավորելու համար արտադրողը հուլիսին 26.5 մլրդ դոլար է ներգրավել՝ բաժնետոմսերը Nasdaq բորսայում ցուցակագրելու միջոցով: SK Group-ի նախագահ Չեյ Թե Վոնը նշել է, որ շուկայում բաղադրիչների սուր պակաս է նկատվում:

Ընդլայնման շրջանակում SK Hynix-ը նաև ԱՄՆ-ում իր առաջին՝ 4 մլրդ դոլար արժողությամբ ձեռնարկությունն է կառուցում Ինդիանա նահանգում: Դրա շինարարության ավարտը նախատեսվում է 2028 թվականին:

Ավելի վաղ՝ 2020 թվականին, ընկերությունը 9 մլրդ դոլարով ձեռք բերելու պայմանավորվածություն էր ձեռք բերել Intel-ի NAND հիշողության արտադրության բիզնեսի վերաբերյալ: Իսկ ընթացիկ տարվա հունվարին ԱՄՆ-ում գործարկել է 10 մլրդ դոլար կապիտալով դուստր ընկերություն:

Միաժամանակ ամերիկյան մրցակիցներն ընդլայնում են արտադրական հզորությունները: Micron-ը 50 մլրդ դոլար է ներդնում Այդահո նահանգում գործարանների կառուցման համար և Նյու Յորքում 100 մլրդ դոլար արժողությամբ արտադրական համալիր է կառուցում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ