Bankomat

SK Hynix-ը 38.1 միլիարդ դոլար կներդնի հիշողության չիպերի արտադրության նոր գործարանների կառուցման համար

Լուրեր | 2026/08/07 17:25

SK Hynix-ը 38.1 միլիարդ դոլար կներդնի հիշողության չիպերի արտադրության նոր գործարանների կառուցման համար

Հարավկորեական ընկերությունը նախատեսում է նոր արտադրական համալիրների կառուցում

Հարավկորեական SK Hynix ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է 38.1 միլիարդ դոլար ներդնել հիշողության չիպերի արտադրության երկու նոր գործարանների կառուցման մեջ՝ արհեստական բանականության համար նախատեսված բաղադրիչների նկատմամբ աճող պահանջարկի ֆոնին: Այս մասին հաղորդում է CNBC-ն:

Տեխնոլոգիական հսկան միջոցները կուղղի Յոնգին և Չհոնջու քաղաքներում արտադրական համալիրների ստեղծմանը։ Որոշումն ընդունվել է շուկայում առաջարկի պակասի և ենթակառուցվածքային լուծումների մշակողների, այդ թվում՝ Nvidia ամերիկյան կորպորացիայի կողմից բարձր պահանջարկի պայմաններում:

Հիշողության չիպերի գների աճն արդեն հանգեցրել է ոլորտի խոշոր արտադրողների՝ SK Hynix-ի, Samsung-ի և Micron-ի բաժնետոմսերի զգալի թանկացմանը:

Փորձագետների գնահատմամբ՝ համաշխարհային առաջարկը զգալիորեն կընդլայնվի մինչև 2028 թվականը, սակայն արտադրանքի գները, ամենայն հավանականությամբ, չեն նվազի մինչև այդ ժամանակահատվածը, քանի որ շուկայի պահանջարկն աճում է ավելի արագ, քան արտադրական հզորությունները:

«Արհեստական բանականության դարաշրջանում միայն տեխնոլոգիական մրցունակությունը բավարար չէ. անհրաժեշտ ծավալները ճիշտ պահին մատակարարելու կարողությունը դարձել է գլխավոր առավելությունը», – նշել են ընկերությունում:

Նոր ներդրումները կդառնան կորպորացիայի անցյալ տարի ներկայացված ռազմավարական ծրագրի հաջորդ փուլը։ Այդ ռազմավարությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ կիսահաղորդչային կլաստերի զարգացման և գործող արտադրական հարթակների ընդլայնման համար՝ դինամիկ օպերատիվ հիշողության (DRAM) համաշխարհային շուկայում մրցակցային դիրքերն ամրապնդելու նպատակով:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ