Սինգապուրի ֆինանսական կարգավորիչ մարմինը (MAS) առաջիկա երեք տարիների ընթացքում $173 միլիոն կներդնի կղզու ֆինտեխ էկոհամակարգի զարգացման համար:
Սինգապուրը ֆինտեխ-հաբի կարգավիճակ ունի, այստեղ գործում է ոլորտի ավելի քան 1800 ընկերություն:
2025 թվականին Սինգապուրի ֆինտեխ-ոլորտում ներդրումները կազմել են $2,3 միլիարդ, հաղորդում է Finextra-ն:
MAS-ը ստանձնում է ֆինանսական պարտավորությունը Financial Sector Technology and Innovation Scheme (FSTI 4.0) թարմացված ծրագրի շրջանակում, որն ուղղված է ֆինտեխ էկոհամակարգի ամրապնդմանը եւ ֆինանսական հատվածում նորարարությունների ու տեխնոլոգիաների ներդրման արագացմանը:
FSTI 4.0-ն կառուցված է չորս նպատակների շուրջ․ նորարարությունների ամրապնդում եւ ընդլայնում; ֆինանսական տեխնոլոգիաների մշակման ու ներդրման արագացում; ենթակառուցվածքների զարգացում; աջակցություն մասնագետների ներգրավմանն ու զարգացմանը:
Աղբյուր՝ banks.am
