Bankomat

Շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները ավելացել են

Լուրեր | 2026/08/09 20:02

Շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները ավելացել են

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորել է շինարարներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Շինարարի օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է, որ 2026թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ շինարարության ոլորտը աճել է 24.5%-ով և կազմել 282.2 մլրդ դրամ։

Ավելացել են նաև շինարարության ոլորտից պետբյուջե վճարված հարկային եկամուտները, որոնք 2026թ. 1-ին կիսամյակում կազմել են 126.4 մլրդ դրամ՝ 2025-ի նույն ամիսների համեմատ աճելով 22%-ով։

Վարդանյանը շեշտել է, որ շինարարությունը Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շարունակում է լինել առաջատար։ Նա շնորհակալություն է հայտնել շինարարներին իրենց նվիրման և ջանքերի համար:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ