Շինարարի մասնագիտական օրվա և Հայաստանի շինարարների միության հիմնադրման 30-ամյակի առթիվ շինարարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ արժանացել են պետական պարգևների ու շնորհակալագրերի: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, օրենսդիր, գործադիր իշխանության մարմինների և ոլորտային այլ կառույցների ներկայացուցիչներ.
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով մասնագիտական տոնի, ինչպես նաև Հայաստանի շինարարների միության հիմնադրման 30-ամյակի առթիվ, նշել է, որ այս օրը լավագույն առիթն է արժևորելու այն մարդկանց նվիրումն ու աշխատանքը, որոնց ստեղծածն ու կառուցածը դեռ երկար տարիներ ծառայելու է հանրությանը՝ դառնալով երկրի դիմագծի և զարգացման անբաժանելի մասը:
Անդրադառնալով «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ փոխվարչապետը ընդգծել է, որ այն քաղաքական հանձնառության, հետևողական աշխատանքի և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության հաջող օրինակ է:
Աղբյուր՝ www.1in.am
