ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:
2026 թվականի օգոստոսի 19-ին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է:
21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:
Աղբյուր՝ www.aravot.am
