Bankomat

Սեպտեմբերի 20-ից վերսկսվում են Թեհրան - Երևան թռիչքները

Լուրեր | 2026/08/19 10:04

Սեպտեմբերի 20-ից վերսկսվում են Թեհրան - Երևան թռիչքները

Թեհրան - Երևան թռիչքները վերսկսվում են երկու տարվա ընդմիջումից հետո

Սեպտեմբերի 20-ից, երկու տարվա ընդմիջումից հետո, վերսկսվում են Թեհրան - Երևան թռիչքները: Այս մասին տեղեկացրել է Արևելյան Ադրբեջան նահանգի օդանավակայանների գլխավոր տնօրեն Մոհամմադ Ալի Նաիլ Կարամալեկին:

Նրա խոսքով, այս երթուղին կիրականացնի Poya Airlines ավիաընկերությունը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի:

Առաջին թռիչքը նախատեսված է սեպտեմբերի 20-ին՝ 09:00-ին Թեհրանից Երևան:

Գլխավոր տնօրենը ընդգծել է, որ այս երթուղու կարևորությունը մեծ է, քանի որ այն նպաստում է օդային հաղորդակցությունների զարգացմանը Հայաստանի մայրաքաղաքի հետ:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ