Bankomat

SAV group-ը Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ ընդլայնում է արտադրական հնարավորությունները

Լուրեր|2026/09/16 17:10
SAV group-ը Կոնվերս Բանկի ֆինանսավորմամբ ընդլայնում է արտադրական հնարավորությունները

Ընկերությունը բիզնեսի զարգացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար օգտվել է Converse SME և Converse Leasing գործիքներից։

2013 թվականին հիմնադրված SAV group-ը սկզբից նպատակ է ունեցել լավաշի արտադրության ոլորտին առաջարկել ավելի ժամանակակից և արդյունավետ լուծումներ։ Ընկերությունը, ուսումնասիրելով շուկայի պահանջարկն ու արտադրողների կարիքները, մշակել է սեփական տեխնոլոգիական մոտեցումները և ստեղծել սարքավորումներ, որոնք այսօր արդեն պահանջված են շուկայում։

SAV group-ի տարբերակիչ լուծումներից մեկը «երկուսը մեկում» մոդելն է, որը թույլ է տալիս միաժամանակ արտադրել և՛ լավաշ, և՛ հացաբուլկեղեն։ Ընկերությունում այժմ աշխատում են նաև նոր նախագծերի վրա, որոնք միտված են արտադրության արդյունավետության հետագա բարձրացմանը։

Ընկերության զարգացման ծրագրերի իրականացման և արտադրական հզորությունների ընդլայնման գործում կարևոր նշանակություն է ունեցել արտաքին ֆինանսավորումը։ Նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսի աճի նպատակով SAV group-ը օգտվել է Կոնվերս Բանկի Converse SME և Converse Leasing ֆինանսական լուծումներից։

Բանկի ներկայացմամբ՝ Converse SME ծրագրի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչև 250 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 180 ամիս մարման ժամկետով։ Converse Leasing-ի դեպքում ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է մինչև 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ ժամկետը՝ մինչև 84 ամիս։

SAV group-ում նշում են, որ զարգացման հաջորդ փուլերում ևս Կոնվերս Բանկը կարող է շարունակել հանդես գալ որպես վստահելի գործընկեր՝ աջակցելով ընկերության աճի և զարգացման ծրագրերին։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ