Bankomat

SAV group-ը Կոնվերս Բանկի աջակցությամբ ընդլայնում է տեխնոլոգիական հնարավորությունները

Լուրեր|2026/09/16 20:02
SAV group-ը Կոնվերս Բանկի աջակցությամբ ընդլայնում է տեխնոլոգիական հնարավորությունները

Ընկերությունը ֆինանսավորում է ներգրավել նոր սարքավորումների ձեռքբերման և արտադրության ընդլայնման համար։

2013 թվականին հիմնադրված SAV group-ը գործունեությունը սկսել է լավաշի արտադրության համար ժամանակակից և արդյունավետ լուծումներ առաջարկելու նպատակով։ Ընկերությունը տարիների ընթացքում ուսումնասիրել է շուկայի պահանջարկն ու արտադրողների կարիքները, մշակել սեփական տեխնոլոգիական լուծումներ և ստեղծել հեղինակային սարքավորումներ, որոնք այսօր արդեն պահանջված են շուկայում։

Ընկերության ներկայացմամբ՝ իր առանձնահատուկ մշակումներից մեկը «երկուսը մեկում» մոդելն է, որը հնարավորություն է տալիս միաժամանակ արտադրել լավաշ և հացաբուլկեղեն։ Այժմ SAV group-ի մասնագետներն աշխատում են նաև նոր նախագծերի վրա, որոնք միտված են արտադրության արդյունավետության բարձրացմանը։

Ընկերության զարգացման ծրագրերի իրականացման և արտադրական կարողությունների ընդլայնման համար կարևոր նշանակություն է ունեցել ֆինանսական աջակցությունը։ Նոր սարքավորումներ ձեռք բերելու և բիզնեսի հետագա զարգացման նպատակով SAV group-ը օգտվել է Կոնվերս Բանկի Converse SME և Converse Leasing ֆինանսավորման գործիքներից։

Converse SME ծրագրի շրջանակում ֆինանսավորում է տրամադրվում մինչև 250 մլն ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի չափով՝ մինչև 180 ամիս մարման ժամկետով։ Converse Leasing-ի շրջանակում ֆինանսավորման առավելագույն չափը մինչև 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ է, իսկ ժամկետը՝ մինչև 84 ամիս։

SAV group-ում նշում են, որ զարգացման հաջորդ փուլերում ևս ակնկալում են շարունակել համագործակցությունը Կոնվերս Բանկի հետ՝ այն դիտարկելով որպես վստահելի գործընկեր ընկերության աճի և ընդլայնման ծրագրերում։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ