Սաուդյան Արաբիան օգոստոս ամսվա ընթացքում մոտ 33%-ով ավելացրել է նավթի արտահանումը Եգիպտոսի Միջերկրածովյան Սիդի Քերիր նավահանգստից, քանի որ Հութի խմբավորումը սպառնացել է Սաուդյան նավթի առաքումներին հարավային Կարմիր ծովում և Բաբ էլ-Մանդեբ նեղուցում:
Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը, Aramco-ն, սկսել է նավթ տեղափոխել իր Յանբու նավահանգստից դեպի հյուսիս՝ Եգիպտոս, որպեսզի խուսափի Հութիների սպառնալիքից:
Նոր երթուղին, որը հիմնված է նավթի նոր տեղափոխման ծառայության վրա, օգնել է Aramco-ին բարձրացնել իր առաքումները հյուսիսային Կարմիր ծովի ուղղությամբ մինչև 1.1 միլիոն բարել օրական:
Վերջին շաբաթների ընթացքում առնվազն չորս նավեր կատարել են Յանբուից դեպի Այն Սուխնա ուղևորություններ:
Աղբյուր՝ oilprice.com
