Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը ստորագրել են համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր, ըստ որի, երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ: Այս փաստաթուղթը ստորագրվել է Մեքքայի եռակողմ գագաթնաժողովի արդյունքներով և ստացել է «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիր» անվանումը:
Համաձայնագրի հիմնական նպատակն է զսպման և հավաքական կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև հնարավոր ագրեսիային հակազդելը: Թուրքիայի բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ խոշոր բանակն է, Սաուդյան Արաբիան Պարսից ծոցի ամենահարուստ պետությունն է, իսկ Պակիստանը միջուկային զենք ունեցող միակ մահմեդական երկիրն է:
Այս երեք երկրները, հաշվի առնելով իրենց սեփական ամբիցիոզ շահերը և տարածաշրջանում աճող հակազդեցությունը, եկել են համատեղ պաշտպանության անհրաժեշտության: Համաձայնագրի ձևակերպումները գրեթե ՆԱՏՕ-ական են, սակայն դրա իրականացման մեխանիզմը դեռևս անհասկանալի է:
Աղբյուր՝ www.aravot.am
