Bankomat

Saudi Aramco-ն կավելացնի նավթի արտահանումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Լուրեր | 2026/08/28 16:45

Saudi Aramco-ն կավելացնի նավթի արտահանումը՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը

Saudi Aramco-ն նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները՝ չանցնելով Հորմուզի նեղուցով

Saudi Aramco-ն մոտ ժամանակներս նախատեսում է ավելացնել նավթի մատակարարումները՝ չանցնելով Հորմուզի նեղուցով, հաղորդում է Reuters-ը:

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ այս ամիս ընկերությունը Չինաստան է առաքել առնվազն 4 մլն բարել հում նավթ։ Նեղուցով անցումների ժամանակ Aramco-ն օգտագործել է անջատված հետևման համակարգերով տանկերներ՝ հարձակումների ռիսկը նվազեցնելու համար:

Ընկերությունն ասիական գնորդներին առաջարկում է Arab Medium և Arab Heavy տեսակի նավթ՝ նավից նավ փոխաբեռնման (STS) միջոցով Ֆուջեյրայի կամ Սոհարի մերձակայքում, որոնք գտնվում են Հորմուզի նեղուցից դուրս:

Երկու սուպերտանկեր արդեն 4 մլն բարել սաուդյան նավթ է տեղափոխում Չինաստան։ Vortexa և Kpler ընկերությունների տվյալներով՝ բեռները նախատեսված են Sinopec-ի համար և պետք է սեպտեմբերին հասնեն Նինբո և Չժանցզյան նավահանգիստներ:

Անցած շաբաթ Aramco-ն նաև առնվազն 4 մլն բարել ծանր նավթ է վաճառել PetroChina-ին և Sinochem-ին՝ Ռաս Թանուրա նավահանգստից մատակարարումների վերսկսումից հետո:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ