Bankomat

Saudi Aramco-ն և Maaden-ը ստեղծում են համատեղ հանքարդյունաբերական ձեռնարկություն

Լուրեր | 2026/08/19 12:43

Saudi Aramco-ն և Maaden-ը ստեղծում են համատեղ հանքարդյունաբերական ձեռնարկություն

Նոր ձեռնարկությունը կզբաղվի մետաղների հետախուզմամբ և արդյունահանմամբ

Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Arabian Oil Co. (Saudi Aramco), և հանքարդյունաբերական Saudi Arabian Mining Co. (Maaden)-ը պայմանավորվել են ստեղծել համատեղ ձեռնարկություն՝ թագավորությունում մետաղների հետախուզման և արդյունահանման նպատակով:

Ընկերությունների համատեղ մամուլի հաղորդագրության համաձայն՝ նոր համատեղ ձեռնարկության 51%-ը կպատկանի Maaden-ին, իսկ մնացած 49%-ը՝ Aramco-ին։ Այն զբաղվելու է օգտակար հանածոների հետախուզմամբ Արաբական պլատֆորմի այսպես կոչված «Գոտի 4»-ում։ Տարածքի մակերեսը կազմում է շուրջ 182 հազար քառակուսի կիլոմետր՝ երկրի ամբողջ տարածքի գրեթե 10%-ը:

Համատեղ ձեռնարկության հիմնական նպատակը կլինի պղնձի հետախուզումն ու արդյունահանումը։ Ընկերությունների գնահատմամբ՝ պղնձին բաժին է ընկնում մետաղների համաշխարհային շուկայի ավելի քան 20%-ը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,2 տրլն դոլար։ Համատեղ ձեռնարկությունը նաև որոնելու է ցինկի, կապարի և հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ