Bankomat

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Լուրեր | 2026/08/18 03:00

ՍԱՏՄ-ն կասեցրել է Բերդավանում գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Բերդավանում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում գործող՝ անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում։ Ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, որոնց հիմքով արտադրամասի գործունեությունը կասեցվել է։

Մասնավորապես, արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Խախտումներ են արձանագրվել նաև դռների և պատուհանների մասով․ դռները եղել են անհարթ և չեն ունեցել չներծծող մակերես, իսկ բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Արտադրամասի գործունեությունը կասեցվել է մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ