Bankomat

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի հունիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 72.4%-ը

Լուրեր | 2026/08/28 21:22

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի հունիսին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 72.4%-ը

ՀՀ բանկերի միջոցով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 756.1 մլն դոլար

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի հունիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 756.1 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 463.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 292.5 մլն դոլար.

Ըստ երկրների պատկերը հետևյալն է:

2026թ․-ի հունիսին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 548.9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 58.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 490․3 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 72.4%-ը:

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 65.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 58.8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 6.8 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 8․7%-ը:

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 18.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 24.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 6 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2․4%-ը:

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 22.8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 63.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -40.8 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3%-ը:

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 8.5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 16.7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8.2 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․1%-ը:

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 8.5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 1.8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է -6.6 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը:

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 8.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0.3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 7.9 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը:

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 7.5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 51.8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -44.2 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը:

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5.2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13.2 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․7%-ը:

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 3.3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 15.5 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -12.2 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․4%-ը:

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 5.6 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 19.4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -13.8 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0.7%-ը:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ