Bankomat

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Լուրեր | 2026/08/29 19:01

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է արտահանման արգելքը

Ռուսաստանի կառավարությունը մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի, ինչպես նաև գազոյլների արտահանման արգելքը՝ անմիջական արտադրողների համար:

Ավելի վաղ սահմանափակումը գործում էր մինչև օգոստոսի 31-ը:

ՌԴ կառավարությունում նշել են, որ որոշումն ընդունվել է ներքին վառելիքի շուկայում կայունությունը պահպանելու նպատակով:

Միաժամանակ, Ռուսաստանում վառելիքի արտահանման այլ սահմանափակումներ նույնպես գործում են․ մասնավորապես, որոշ կատեգորիաների վառելիքի արտահանման ընդհանուր արգելքը նախատեսված է մինչև 2027 թվականի հունվարի 31-ը:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ