Bankomat

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Լուրեր | 2026/08/07 11:03

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Հայաստան է ուղարկվել 979 տոննա ցորեն

Ռուսաստանից Հայաստանի և Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել 979 տոննա քաշով 14 վագոն ցորեն:

Օգոստոսի 6-ին գնացքը դուրս է եկել Ադրբեջանի Բալաջարի կայարանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ այժմ Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան են մատակարարվել ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ և այլ ապրանքներ:

Միևնույն ժամանակ Ադրբեջանից Հայաստան են ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև շուրջ 5 հազար տոննա բենզին:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ