Bankomat

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն

Լուրեր | 2026/08/20 13:01

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 2725 տոննա ցորեն

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ցորենը կուղարկվի 39 վագոններով

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կիրականացվի հերթական մատակարարումը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 2,725 տոննա ցորենը 39 վագոններով կուղարկվի Բեյուկ Քեսիկ կայարանից դեպի Հայաստան։

Մինչև օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել ավելի քան 44 հազար տոննա ցորեն, շուրջ 9000 տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ:

Բացի այդ՝ Ադրբեջանից Հայաստան այսօրվա դրությամբ արտահանվել են մոտ 15 հազար տոննա դիզվառելիք և շուրջ 5000 տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 մակնիշների բենզին:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ