Bankomat

Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է

Լուրեր | 2026/08/26 17:01

Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է

Սոնա Ղազարյանը խոսել է ԵԱՏՄ-ի շրջանակներում առևտրի աճի մասին

«Ռուսաստանի գործընկերների հետ խոսակցությունը շարունակվում է. այն բարդ է, բայց անկեղծ»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Ես կարծում եմ, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հիմնական հարցերը պետք է հանգուցալուծվեն. փորձագետները նշում են, որ մեր առևտուրը ՌԴ-ի, ԵԱՏՄ-ի հետ աճել է, բայց սա պայմանավորված է նաև նրանով, որ մենք մի մաքսային միության տարածքում ենք գտնվում, և եթե ընդդիմությունը խոսում է դիվերսիֆիկացիայի մասին, արդյոք նրանք պատրա՞ստ են քննարկում նախաձեռնել Հայաստանի այլ մաքսային միությունում լինելու վերաբերյալ»,- ասել է նա:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ