Ռուսաստանի դեսպանությունը Հայաստանում ներկայացրել է տեղեկություններ ընտրատեղամասերի մասին, որտեղ տեղի կունենան Դաշնային ժողովի ընտրությունները:
- Ընտրատեղամաս N8026՝ Ռուսաստանի դեսպանությունում, հասցե՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող. 13/3;
- Ընտրատեղամաս N8031՝ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունում Գյումրի, հասցե՝ Գարեգին Նժդեհ փող. 1:
Ընտրություններին կարող են մասնակցել Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր մշտապես կամ ժամանակավորապես բնակվում են Հայաստանում և ընտրության օրը 18 տարեկան են:
«Ընտրությունների անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն սոցիալական ցանցերում և դեսպանության պաշտոնական կայքում», - նշվում է դեսպանության հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Դաշնային ժողովի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-20-ը:
Աղբյուր՝ arminfo.info
