Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Երևանի այն փաստարկները, թե Հարավկովկասյան երկաթուղու ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի մասնակցությանը նոր լոգիստիկ նախագծերին, չեն համապատասխանում իրականությանը։
Գալուզինի խոսքով, «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն կատարում է իր պարտավորությունները և կոնցեսիայի ստացման պահից ի վեր ավելի քան 30 մլրդ ռուբլի է ներդրել հայկական երկաթուղային ցանցի զարգացման գործում, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման համար։ Նա նաև նշել է, որ երկաթուղու աշխատանքի ժամանակացույցը ճշգրտվել է հայկական կողմի խնդրանքով։
«Ռուսական երկաթուղայինների փորձը օգնել է Հայաստանին պահպանել մրցակցային առավելությունները, որոնք այժմ թույլ են տալիս քննարկել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- ասել է նա։
Աղբյուր՝ www.aravot.am
