Bankomat

Ռուսաստանը հաշվետվություն է պահանջել. Հայաստանը ներկայացրե՞լ է ԵԱՏՄ պահանջների կատարման ծրագիրը

Լուրեր | 2026/08/20 05:02

Ռուսաստանը հաշվետվություն է պահանջել. Հայաստանը ներկայացրե՞լ է ԵԱՏՄ պահանջների կատարման ծրագիրը

Հայաստանը պետք է ներկայացնի ԵԱՏՄ պահանջների կատարման վերաբերյալ հաշվետվություն

Ռուսաստանը Հայաստանից պահանջում է ներկայացնել սանիտարական ստուգումների արդյունքներն ու հստակ ծրագիր՝ ԵԱՏՄ անասնաբուժական ու բուսասանիտարական պահանջների պահպանման համար։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից։

Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է փաստաթղթերով ցույց տա, թե ինչ ստուգումներ է իրականացրել, ինչ խախտումներ է հայտնաբերել, ինչ է արել դրանք վերացնելու համար և ինչ համակարգով է հետագայում ապահովելու ԵԱՏՄ պահանջների կատարումը։

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը միայն ասաց, որ նախարար Գևորգ Պապոյանը վերջերս Ալմաթիում հանդիպել էր ռուս գործընկերոջը՝ գյուղատնտեսության նախարարին և այնտեղ կրկին բարձրաձայնվել էր այս հարցը՝ սահմանափակումների վերացման վերաբերյալ։

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հայկական գյուղմթերքի մատակարարումները նախկին ծավալներով վերականգնելու կարևոր պայմաններն են արտադրանքի անվտանգության ապահովումը, հայկական արտադրողների կողմից սեփական հումքի օգտագործումը, մատակարարումների հետագծելիությունը և ԵԱՏՄ պարտադիր պահանջների պահպանումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ի համար սա լավ հնարավորություն է՝ միասին աշխատելու միության գրավչությունն ու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ