Bankomat

Rolls-Royce-ը ներկայացրել է եզակի Phantom Hummingbird-ը

Լուրեր|2026/09/18 12:47
Rolls-Royce-ը ներկայացրել է եզակի Phantom Hummingbird-ը

Դուբայից պատվիրատուի համար ստեղծված մեքենան առանձնանում է բացառիկ ինտերիերի ձևավորմամբ։

Բրիտանական Rolls-Royce-ը ներկայացրել է իր ֆլագմանային սեդանի նոր հատուկ տարբերակը՝ Phantom Hummingbird-ը։ Մեքենան թողարկվել է ընդամենը մեկ օրինակով՝ Դուբայից պատվիրատուի անհատական պատվերով։

Արտաքին տեսքով այս տարբերակը գրեթե չի տարբերվում ստանդարտ Rolls-Royce Phantom-ից, սակայն հիմնական փոփոխությունները կենտրոնացված են սրահում։ Ընկերությունը մեքենային տվել է մի շարք բարդ դիզայներական լուծումներ, որոնք այն դասում են ապրանքանիշի ամենաթանկ անհատական նախագծերի շարքին։

Phantom Hummingbird-ը դարձել է Rolls-Royce-ի առաջին մոդելը, որի հարդարման մեջ կիրառվել է մարկետրիի հատուկ տեսակի խճանկար։ Տեխնոլոգիան ենթադրում է տարբեր նյութերից պատրաստված բարակ շերտերով պատկերների ստեղծում։

Այս նախագծում ընկերությունը ավանդական փայտի փոխարեն օգտագործել է աբալոնեի խեցին։ Այդ ծովային փորոտանու խեցին հայտնի է հաստ մարգարտափայլ շերտով և արտահայտված փայլատակումով, որի շնորհիվ դիտման անկյունից կախված երևում են կապույտ-կանաչ երանգներ։

Դիզայներները խճանկարի միջոցով պատկերել են ծաղկից նեկտար հավաքող կոլիբրի։ Յուրաքանչյուր թռչնի պատկեր կազմված է խեցու և մարգարտափայլ նյութի 53 կտորից, իսկ երկրորդ շարքի նստատեղերի միջև տեղադրված հետևի վահանակի պատկերը՝ 84 տարրից։

Նախագծի մշակման վրա ծախսվել է շուրջ ինը ամիս։ Երկար ժամկետը պայմանավորված է եղել չափազանց բարակ նյութի հետ աշխատանքով։ Ընդհանուր առմամբ, սրահում տեղադրվել է խճանկարով երեք վահանակ, որոնք ամրացված են հացենու փայտի տաշեղի վրա։

Սրահի հարդարման համար օգտագործվել է բաց կրեմագույն կաշի՝ դեկորատիվ ներդիրներով, իսկ ծովային մոտիվները շարունակվել են նաև գորգերի ձևավորման մեջ։

Phantom Hummingbird-ի գինը Rolls-Royce-ը չի հրապարակել։ Սակայն, հաշվի առնելով կատարված աշխատանքի ծավալն ու բարդությունը, մեքենայի արժեքը, հավանաբար, կլինի յոթանիշ։ Համեմատության համար աղբյուրը հիշեցնում է, որ Phantom-ի բացառիկ Rolls-Royce Boat Tail տարբերակը նախկինում վաճառվել է 28 մլն դոլարով։

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ