Ռոբերտ Քոչարյանը, որը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառք ստանալու մեղադրանքներով, դատարան կներկայացվի հաջորդ շաբաթ:
Այս մասին տեղեկացրել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի, ինչպես նաև նրանց հետ կապված այլ անձանց նկատմամբ քրեական վարույթ է սկսվել:
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասն ներկայացրել է մեղադրանքները, որոնց հիման վրա իրականացվել են խուզարկություններ և այլ վարութային գործողություններ:
Դատախազությունը հայտնել է, որ բացի Քոչարյանից, հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ:
Աղբյուր՝ armtimes.com
