Bankomat

Revolut-ը բանկային լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայում

Լուրեր | 2026/08/21 14:09

Revolut-ը բանկային լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայում

Revolut-ը 250,000 ֆինն հաճախորդների համար նոր հնարավորություններ կբացի

Revolut-ը բանկային լիցենզիա ստանալու հայտ է ներկայացրել Ֆինլանդիայում: Revolut Bank EU-ի գլխավոր տնօրեն Կուբա Ֆաստը նշել է, որ լիցենզիայի ստացումը բանկի 250,000 ֆինն հաճախորդներին հասանելիություն կապահովի IBAN-ին եւ մի շարք բանկային ծառայություններին, ինչպիսիք են տեղական հաշիվների վճարումը եւ աշխատավարձի ստացումը, հայտնում է Finextra-ն:

Ներկայում Revolut-ի ֆինն օգտատերերը ստիպված են ներքին գործարքներ իրականացնելիս օգտագործել անդրսահմանային նույնականացուցիչներ: «Այս քայլը Revolut-ի՝ Եվրոպայում հաճախորդների համար հիմնական բանկ դառնալու ավելի լայն հավակնությունների մի մասն է», - հավելել է Ֆաստը:

Աղբյուր՝ banks.am

Տարածել

Կարդացեք նաեվ