Bankomat

ՌԴ Պետդումայի նախագահը կոչ է անում ՀՀ-ին չվարի երկդիմի քաղաքականություն

Լուրեր | 2026/08/27 10:01

ՌԴ Պետդումայի նախագահը կոչ է անում ՀՀ-ին չվարի երկդիմի քաղաքականություն

Վյաչեսլավ Վոլոդինը մեկնաբանել է ՀՀ-ի եվրոպական միությանը միանալու մտադրությունները

Երեւան: Մեդիամաքս: Ցինիկ է եւ անարդար օգտագործել ԵԱՏՄ հնարավորությունները, եթե նպատակ կա անդամակցելու ԵՄ-ին, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը:

 

«Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Վոլոդինը, անդրադառնալով Եվրոմիությանը միանալու Հայաստանի մտադրություններին, նշել է, որ դա ինքնիշխան պետության իրավունքն է՝ ընտրել իր շարժման ուղղությունը:

 

Միեւնույն ժամանակ, նա հայտարարել է, որ «ցանկալի է, որ Հայաստանը երկդիմի քաղաքականություն չվարի, որովհետեւ, եթե Հայաստանում ընդունում են Եվրոմիությանն անդամակցելու մտադրությունների մասին օրենք, ապա ինչո՞ւ են օգտագործում ԵԱՏՄ հնարավորությունները? Ինչո՞ւ են խաբում դրա մասնակիցներին? Դա ցինիկ է, դա ճիշտ չէ: Պարզ ասեք՝ գնում ենք ԵՄ: Գնացե՛ք: Այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ»:

 

Նա նշել է, որ հայկական արտադրանքի գրեթե 90%-ը գնում է Ռուսաստանը: «Մենք կարող ենք նույն գյուղատնտեսական արտադրանքը ձեռք բերել այլ երկրներում: Բոլորն էլ ցանկանում են իրենց մրգանբանջարեղենային արտադրանքը իրացնել մեր երկրում: Բայց Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության համար, կան արտոնություններ: Այստեղ ազնվության, պարկեշտության հարց է»,- ավելացրել է նա:

 

Եթե Հայաստանը ցանկանում է գնալ Եվրոպա, նրան ոչ ոք չի խանգարում, ասել է Վոլոդինը: Նրա խոսքով՝ այնտեղ պատրաստվում էին գնալ շատերը, նույն Ուկրաինան: «Նրանք զոհաբերեցին ամեն ինչ հանուն նրա, որպեսզի Եվրոմիության գիծը իրականացվի մեր երկրի նկատմամբ: Մարդիկ են զոհվում: Բայց նույնիսկ Ուկրաինայի, ավելի ճիշտ՝ նրա ղեկավարության կողմից ԵՄ-ի հաճույքի համար մատուցված այս զոհաբերությունները սահմանները չբացեցին նրանց գյուղատնտեսական արտադրանքի առջեւ: Մեծ թվով մարդիկ են զոհվում եվրոպացի առաջնորդների եւ նրանց քաղաքականության համար: Բայց ընդ որում նրանց միեւնույն է չեն թույլատրում ապրանք վաճառել ԵՄ տարածքում: Եթե Հայաստանն այլ կերպ է մտածում, թե իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է, դարձյալ՝ դա իրենց ընտրությունն է»,- ավելացրել է Պետդումայի նախագահը:

 

Այստեղ, Վոլոդինի կարծիքով, կարելի է կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը. անցկացրե՛ք հանրաքվե, ընդունե՛ք որոշում, կողմնորոշվե՛ք եւ գնացե՛ք ձեր ճանապարհով:

Աղբյուր՝ mediamax.am

Տարածել

Կարդացեք նաեվ