Bankomat

ՌԴ-ն ՀՀ-ից հաշվետվություն է պահանջում, Փաշինյանը նրանց Հայաստան է հրավիրում

Լուրեր | 2026/08/20 21:01

ՌԴ-ն ՀՀ-ից հաշվետվություն է պահանջում, Փաշինյանը նրանց Հայաստան է հրավիրում

Հայաստանի շուկայի դիվերսիֆիկացում՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ավելի քան երեք ամիս ռուսական շուկան հայկական արտադրանքի մեծ մասի համար փակ պահելուց հետո Մոսկվան Երևանից հաշվետվություն է պահանջում սանիտարական ստուգումների արդյունքների և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագրերի վերաբերյալ:

Հայկական արտադրանքի որակից դժգոհ «Ռոսսելխոզնադզոր»-ը պահանջում է, որ Հայաստանը փաստաթղթերով ներկայացնի՝ ինչ ստուգումներ է արել, ինչ խախտումներ է հայտնաբերել ու ինչպես է դրանք հետագայում կանխելու:

«Ռոսսելխոզնադզոր»-ից այս մասին երեկ էին ասել ռուսական "Известия"-ին: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որ այս ամիսներին ուղիղ տեքստով երբեք չի ընդունել Ռուսաստանի այս դիտարկումները, երեկ ամբողջ օրը լուռ էր:

Վարչապետ Փաշինյանը լրագրողներին ասել է, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել՝ ռուսական կողմի մտահոգությունները փարատելու համար:

Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումները սկսեց կիրառել գարնանը՝ Երևանում անցկացված երկու եվրոպական գագաթնաժողովներից հետո:

Փաշինյանը նշել է, որ անկախ ռուսական շուկայի բացվելուց, Հայաստանը պետք է աշխատի շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ:

Այս ընթացքում ՀՀ կառավարությունը աջակցության տարբեր ծրագրեր է ընդունել ռուսական սահմանափակումներից տուժած հայ ֆերմերներին օգնելու և արտահանման շուկաները դիվերսիֆիկացնելու համար:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ