Bankomat

Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը

Լուրեր | 2026/08/29 02:02

Պուտինն ու Փաշինյանը քննարկելու են ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Բիշքեկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպման ժամանակ կքննարկեն Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի մասնակցության հարցը՝ հաշվի առնելով երկրի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները։

Պուտինը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին Ղրղզստանում, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։ Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը և Փաշինյանը կհանդիպեն սեպտեմբերի 1-ին։

«Բավականին պարզ է, թե ինչի մասին է լինելու քննարկումը։ Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա», - լրագրողներին ասել է Յուրի Ուշակովը։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ