Bankomat

Պուտինի և Փաշինյանի միջև յուրաքանչյուր շփում կարևոր է. Պեսկով

Լուրեր | 2026/08/31 03:01

Պուտինի և Փաշինյանի միջև յուրաքանչյուր շփում կարևոր է. Պեսկով

Պեսկովը նշել է, որ Պուտինը և Փաշինյանը քննարկելու են ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև յուրաքանչյուր շփում կարևոր է, Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը նշել է, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը:

«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը:

Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, որ միաժամանակ և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի մաքսային միության կազմում գտնվելն անհնար է։ Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև:

Հայաստանի վարչապետը շաբաթասկզբին Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանն առաջիկայում կսկսի Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ