Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումները դժվարություններ են ստեղծում Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցության հարցում։
Նա միևնույն ժամանակ ընդգծել է․ «Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին միանալու հարցում, այնքան լավ։ Մոսկվան պետք է հասկանա, թե ինչպես զարգացնել հարաբերությունները»։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը, ինչը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների հիմնարար շահերին։
Աղբյուր՝ panorama.am