Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ կլինի: Նա այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:
Պուտինը նշել է, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն այն կարող է առաջացնել որոշակի դժվարություններ, հատկապես հաշվի առնելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերն է:
Աղբյուր՝ armtimes.com
