Bankomat

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Լուրեր | 2026/07/01 21:01

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ծառայության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Պետական պահպանության ծառայության կազմավորման օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը մատուցած և մատուցվող ծառայությունների համար։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Պետական պահպանության ծառայության զարգացումը տեսանելի է՝ սկսած ամենօրյա ծառայողական հագուստից, սպառազինությունից, տեխնիկայից։

Վարչապետն անդրադարձել է նաև ծառայության ֆինանսավորմանը և ընդգծել, որ այն էականորեն ավելացել է: «Շատ էական ներդրում է արվում ծառայության աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ծառայողներն իրենք շահագրգռված լինեն այդ փոփոխություններով, կրթության շարունակականության, լեզուների իմացության, պրոֆեսիոնալ հատկությունների շարունակական զարգացմամբ»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը, որը հնարավորություն է տալիս ավելի մեծ հասանելիություն ունենալ և լինել հաղորդակցության մեջ:

Վարչապետը կարևորել է նաև Պետական պահպանության ծառայության աշխատողների համար սոցիալական երաշխիքների պատշաճ մակարդակի ապահովումը: «Գործիքը կամավոր ատեստավորումը պետք է լինի, և կամավոր ատեստավորման ամեն շրջափուլ իր հետ պետք է բերի սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակ։ Սա պետք է լինի շարունակական»:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև Պետական պահպանության ծառայության ինստիտուցիոնալ առումով զարգացման անհրաժեշտությունը, որովհետև այն պետության կարևորագույն հատուկ ծառայություններից մեկն է:

Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է ոլորտը երիտասարդների համար գրավիչ դարձնելու հանգամանքը, որը պետք է շարունակաբար զարգացնել:

Ելույթով հանդես է եկել նաև Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը, որն իր խոսքում անդրադարձել է համակարգի գործունեության հետևողական բարելավմանն ուղղված աշխատանքներին և ծրագրերին:

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ