«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Պետական բյուջեի ծախսերի կատարողականը շարունակում է մնալ առավել խնդրահարույց ուղղություններից մեկը։ Առաջին կիսամյակում ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է ընդամենը 83.2%, ինչը նշանակում է, որ դրանք թերակատարվել են 317.4 մլրդ դրամով։
Թերակատարված գումարի զգալի մասը 4 նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է՝ համապատասխանաբար 59.5 մլրդ դրամ, 58.9 մլրդ դրամ, 56.2 մլրդ դրամ և 42.2 մլրդ դրամ:
Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական՝ ընդամենը 56.4%, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել է՝ 28.3%-ով:
Այս իրավիճակը վկայում է բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիրների առկայության մասին:
Աղբյուր՝ www.aravot.am
