Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպման ընթացքում կանդրադառնան Հայաստանի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ հանրաքվեի հարցին:
«Նախագահը, իհարկե, կօգտագործի այս հանդիպումը՝ ևս մեկ անգամ ներկայացնելու մեր փաստարկները։ Բայց մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հենց հայերը։ Եվ, իհարկե, իրենց ճակատագրի վերաբերյալ որոշումը կայացնելու են հենց իրենք՝ հայերը»,- ասել է Պեսկովը:
Աղբյուր՝ www.aravot.am
