Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի նորմերը անհամատեղելի են, ինչը կարող է վնասել Հայաստանին։ Նա խորհուրդ է տվել հիշել Թուրքիայի և այլ երկրների փորձը, որոնք երկար տարիներ սպասում են ԵՄ անդամակցության գործընթացին:
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում կսկսեն ԵՄ-ին անդամագրվելու դիմումի գործընթացը։ Պեսկովը նշել է, որ Հայաստանի օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի եվրոպական չափանիշներին, ինչը կարող է առաջացնել խորը հակասություններ:
«Եվ հենց այստեղ մենք կհանդիպենք խորը հակասությունների, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին»,- ասել է Պեսկովը:
Աղբյուր՝ panorama.am
