Bankomat

Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը

Լուրեր | 2026/08/09 13:01

Պենտագոնը ԱՄՆ պաշտպանական ընկերություններից պահանջել է արագացնել զենքի արտադրությունը

Պենտագոնը սպառազինության արտադրությունը արագացնելու հրահանգ է տվել

Պենտագոնը պահանջել է արագացնել սպառազինության արտադրությունն ու մատակարարումները՝ Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած սուր պակասուրդի ֆոնին, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալ Սթիվ Ֆայնբերգի ծառայողական գրությանը:

Չորեքշաբթի օրը պաշտպանական ընկերությունների ղեկավարներին հայտնել են, որ նրանք ունեն առավելագույնը 21 օր՝ մատակարարումները զգալիորեն արագացնելու և սպառազինության կարևոր տեսակների արտադրությունն ավելացնելու ծրագրեր պատրաստելու համար:

«Բազմամյա մշակման ցիկլերն անընդունելի են», — ասվում է Ֆայնբերգի գրության մեջ։ Նա արտադրողներից պահանջել է «արմատապես արագացնել» մշակման ժամկետներն ու արտադրական հզորությունների ընդլայնումը:

Սպառազինության, մասնավորապես՝ հակահրթիռային հրթիռների պակասը այն խնդիրներից մեկն էր, որոնք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա խորհրդականները քննարկել էին մինչև հուլիսի վերջին Իրանի դեմ ռազմական արշավը չընդլայնելու որոշումը:

Հինգշաբթի օրը Թրամփը հերքել է այն տեղեկությունները, թե ինքը դժգոհ է պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթից՝ ամերիկյան հակահրթիռային հրթիռների պաշարների կրճատման պատճառով:

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ