Bankomat

ՊԵԿ. Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

Լուրեր | 2026/08/14 18:21

ՊԵԿ. Թվայնացման խորհրդի նիստում քննարկվել են նոր նախաձեռնություններ

ՊԵԿ-ի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրել է թվայնացման նոր ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են թվայնացման գործընթացի ընթացիկ աշխատանքները, առաջիկա ծրագրերն ու բարեփոխումների շրջանակում նախատեսվող նոր նախաձեռնությունները:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի առաքելությունն ու տեսլականը նախանշում են տեխնոլոգիական համարձակության և նորարարության ճանապարհը, իսկ Թվայնացման խորհրդի գործունեությունն ուղղված է այդ գործընթացների համակարգմանը, առաջնահերթությունների սահմանմանը և Կոմիտեում նորարարական լուծումների ներդրմանը:

«Մենք պետք է կարողանանք համահունչ շարժվել արագ զարգացող տեխնոլոգիական փոփոխություններին, ճիշտ ուղղություն ընտրել և նորարարական լուծումները դարձնել մեր աշխատանքի անբաժանելի մասը: Առաջիկայում թվայնացումը դառնալու է բոլոր բարեփոխումների իրականացման կարևոր բաղադրիչը:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում թվայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Մասնավորապես, քննարկվել են հետբացթողումային հսկողության վարչարարության արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծի իրականացման ընթացքը, ինչպես նաև «Հեռավար մաքսային մարմին» համակարգի ստեղծման գաղափարը:

Ներկայացվել է նաև «Մաքսային սպասարկում» նոր էլեկտրոնային համակարգի նախագիծը, որը կնպաստի մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանը, գործընթացների թափանցիկության բարձրացմանը:

Նիստի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները, հստակեցվել են ծրագրերի իրականացման ժամկետներն ու պատասխանատու ուղղությունները:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ